• Կրուիզի որոնում
  • Կրուիզների մասին
  • Կապ
Կրուիզային զբոսաշրջություն . Կրուիզ նավով . Կրուիզներ
  • Կրուիզի որոնում
  • Կրուիզների մասին
  < դեպի բլոգ
Կրուիզ նավով զբոսաշրջության մասին մի քանի փաստ

Կրուիզ նավով զբոսաշրջության մասին մի քանի փաստ

Յուրաքանչյուր տարի կրուիզ հանգիստ են մեկնում 30 միլիոնից ավել մարդ: Ընդ որում՝ կրուիզային զբոսաշրջությունների վաճառքի մեծ մասը (77%) ընկնում է ԱՄՆ-ի և Կանադայի բնակիչներին: Ամերիկացիները գնում են տարեկան մոտ 5 մլն ծովային շրջագայություն (համեմատության համար. Իսպանիայում տարեկան վաճառվում է 200 հազար, իսկ Ռուսաստանում՝ 20 հազար ծովային շրջագայություն):

 

Աշխարհի ամենաթանկը Seven Seas Explorer նավով ծովային շրջագայությունն է, որն արժե մոտավորապես 10.000$ մեկ գիշերվա համար մեկ մարդու հաշվով։ Այն աշխարհում ամենաշքեղ զբոսանավն է. ուղևորներին առաջարկում է հարմարավետութան և սպասարկման ամենաբարձր մակարդակը։

 

Viking Ocean Cruise ընկերությունը ռեկորդ է սահմանել մեկ ծովային շրջագայության ընթացքում այցելած երկրների քանակով։ 2019 թվականին Viking Sun-ը կատարել է շուրջերկրյա ճանապարհորդություն՝ այցելելով 59 երկիր 245 օրվա ընթացքում։

 

Աշխարհի ամենամեծ կրուիզային նավը Simphony of the Seas-ն է (պատկանում է Royal Caribbean International ընկերությանը)։ Նրա երկարությունը 362 մետր է, լայնությունը՝ 66 մետր, բարձրությունը՝ 72 մետր, տարողությունը՝ 228 հազար տոննա։

 

MSC Virtuosa-ն նորագույն կրուիզային նավ է: Կառուցվել է Ֆրանսիայում և ջուր իջեցվել 2021 թ.-ին։ Վիրտուոզայի տարողությունը 170 հազար տոննա է։ Իր ժամանակի համար հսկայական Տիտանիկի տարողությունը ընդամենը 52 հազար տոննա էր։ Այսինքն՝ Virtuosa-ն ավելի քան երեք Տիտանիկի չափի է։

Լայների երկարությունը 331 մետր է։ Դա հավասար է Էյֆելյան աշտարակի բարձրությանը։ Լայնքը 43 մետր է։
Նավն ունի 2400 տարբեր դասի նավասենյակ և կարող է ընդունել մինչև 6334 ուղևոր և անձնակազմի 1700 անդամ։ Փաստացի՝ քաղաքային տիպի գյուղակ է ջրի վրա։

 

MSC Virtuosa-ն նավարկում է Պարսից ծոցով, Միջերկրական ծովով և Հյուսիսային Եվրոպայով։ Կրուիզային զբոսաշրջությունը սովորաբար տևում է 7-8 օր և անգամ 119 օր, եթե շուրջերկրյա են:


Նավի վրա ձեր տրամադրության տակ է՝ 12 ռեստորան, 21 բար, 945 տեղանոց թատրոնը ամենօրյա տարբեր շոուներով (օրինակ, Դյու Սոլեյ կրկես կամ բրոդվեյան ելույթներ), IMAX կինոթատրոնը, 5 լողավազան, այդ թվում՝ տաք ծովային ջրով, բոուլինգ, բիլիարդ, կազինո, SPA սրահ, ֆիթնես կենտրոն և մարզասրահ, ֆորմուլա 1-ի սիմուլյատոր, մանկական ակումբ մանկական խաղահրապարակով, կենդանի երաժշտության ուղեկցությամբ համերգներ, մինի գոլֆ և այլ բացօթյա խաղեր, խոհարարության դասընթացներ և գինիների համտես, գրադարաններ, մի քանի տասնյակ էքսկուրսիաներ այն քաղաքներով և երկրներով, որտեղով անցնում է ծովային շրջագայությունը։ Աստեղ 11 բուտիկ կա, որտեղ ներկայացված է 250 տարբեր բրենդ:

 

 

ՈՒղարկում ենք նոր հոդվածների մասին իրազեկում

  < դեպի բլոգ

Օգնություն

phone055 007 493 (11:00-19:00)

 
  • Կրուիզի որոնում
  • Կրուիզների մասին
  • Կապ

"ԴՈՒԲԱՅ ԹՐԱՎԵԼ" ԴԵՊԻ ԴՈՒԲԱՅ ՏՈՒՐԻԶՄԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

© 2024 Բոլոր իրավունքները պաշտպանված են

Կայքում տեղադրված նյութերը հանդիսանում են Դուբայ Թրավել տուրիստական ընկերության սեփականությունը:

Հոդվածներն ամբողջական կամ մասնակի արտատպելը հնարավոր է միայն հոդվածի էջ տանող ակտիվ հղումով: