• Կրուիզի որոնում
  • Կրուիզների մասին
  • Կապ
Կրուիզային զբոսաշրջություն . Կրուիզ նավով . Կրուիզներ
  • Կրուիզի որոնում
  • Կրուիզների մասին

Ծովային կրուիզներ

Առաջարկում ենք կռուիզ նավով մոտ 70 կրուիզների բազայից:

Խորհրդատվության և կրուիզների ամրագրման համար զանգահարեք "Դուբայ Թրավել" տուր կազմակերպություն՝ 055 007 493:

Ուշադրություն. կայքում միայն կրուիզ նավով արժեքներն են: Ավիափոխադրումն ու հյուրանոցում կացությունը ամրագրվում են առանձին:

Փնտրեք կրուիզ և ծանոթացեք գնին ստորև (կամ այստեղ (անգլերեն):
Ծովային կրուիզներ տեսնելու համար որոնման տիրույթում Порт (Port) դաշտում ընտրեք այն քաղաքը, որտեղ պատրաստվում եք նավ բարձրանալ (օրինակ՝ Амстердам (Amsterdam):

 

Ամրագրի՛ր կրուիզ


Ինչպես վերևում նշել ենք՝ կայքում միայն կռուիզ նավով արժեքներն են: Ի՞նչ այլ բաղադրիչ ունեն ծովային կրուիզները:

Անհրաժեշտ է հասնել կռուիզի մեկնարկի երկիր և վերադառնալ Հայաստան: Ստացվում է, որ անհրաժեշտ է երկկողմանի ավիատոմս:

Օդանավակայանից չեք կարող գնալ կռուիզ նավ բարձրանալ, քանի որ ավիաընկերությունների և կրուիզային ընկերությունների գրաֆիկները հաճախ չեն համընկնում: Այդ պատճառով, նախքան նավահանգիստ գնալը, 1 օր հյուրանոցային սենյակ ամրագրելու կարիք կլինի: Կռուիզի ավարտին էլ նավից միանգամից օդանավակայան մեկնել չեք կարող. ինչպես նշեցինք՝ ավիաչվերթների ու կրուիզների գրաֆիկների հաընկումը հազվադեպ է: ՈՒստի, 1 օր սենյակի ամրագրման կարիք կունենաք նաև վերադարձից առաջ: Ստացվեց՝ 2 օր սենյակի ամրագրում:

Հյուրանոցից կռուիզի մեկնարկի վայր՝ նավահանգիստ կարող եք հասնել տաքսիով: Սակայն, որոշ դեպքերում շահավետ կլինի տրանսֆեր ամրագրել ձեր տուրիստական ընկերությունում: Տրանսֆերը տեղափոխումն է երկու կետերի միջև:
Տրանսֆեր պետք կլինի նաև օդանավակայանից հյուրանոց և հյուրանոցից օդանավակայան հասնելու համար:

Ի՞նչ ստացվեց: Կրուիզ հանգիստ վայելելու համար անհրաժեշտ է հետևյալ բաղադրիչների ամրագրում.

- նավասենյակ,

- երկկողմանի ավիատոմս,

- 2 օր հյուրանոցային սենյակ,
-օդանավակայանից հյուրանոց և հյուրանոցից օդանավակայան տեղափոխում (տրանսֆեր կամ տաքսի),
-հյուրանոցից նավահանգիստ և նավահանգստից հյուրանոց տեղափոխում (տրանսֆեր կամ տաքսի):


Կրուիզներ ամրագրելն առավել շահավետ է մեկնելու օրվանից ամիսներ առաջ:

Օգնություն

phone055 007 493

Viber/Whatsapp 37498542342
երկ. - ուրբաթ՝ 11:00-19:00
շաբաթ՝ 11:00-16:00

 
  • Կրուիզի որոնում
  • Կրուիզների մասին
  • Կապ

"ԴՈՒԲԱՅ ԹՐԱՎԵԼ"

© 2024 Բոլոր իրավունքները պաշտպանված են

Կայքում տեղադրված նյութերը հանդիսանում են Դուբայ Թրավել տուրիստական ընկերության սեփականությունը:

Հոդվածներն ամբողջական կամ մասնակի արտատպելը հնարավոր է միայն հոդվածի էջ տանող ակտիվ հղումով: