• Կրուիզի որոնում
  • Կրուիզների մասին
  • Կապ
Կրուիզային զբոսաշրջություն . Կրուիզ նավով . Կրուիզներ
  • Կրուիզի որոնում
  • Կրուիզների մասին
  < դեպի բլոգ
Կրուիզ հանգիստ: Արդյո՞ք անվտանգ են կրուիզային նավերը

Կրուիզ հանգիստ: Արդյո՞ք անվտանգ են կրուիզային նավերը

Կրուիզ հանգիստ մեկնելիս զբոսաշրջային նավերի գլխավոր թշնամիներն են՝ հրդեհը և ծանծաղուտը (շրջվելը)։

Վերջին 10 տարվա մեջ կռուիզային զբոսանավերի վրա եղել են հրդեհի մի քանի դեպք, և շատերը հավանաբար լսել են Costa Concordia-ի շրջվելու մասին։

 

Կրուիզ հանգիստ կազմակերպելիս այդպիսի պատահարներ հազվադեպ են հանդիպում՝ հաշվի առնելով յուրաքանչյուր տարի միլիոնավոր շրջագայությունները։ Ավելի մեծ ռիսկ կա ավտոմոբիլով դեպի օդանավակայան ճանապարհին, քան խոշոր զբոսանավի վրա։

 

“Ափային անվտանգությունը” խիստ հսկողություն է սահմանում. բոլոր նավերի կանոնավոր հսկողությունը կատարվում է արտակարգ իրավիճակների դեմ պայքարի մեթոդներին համապատասխան։

Նաև գոյություն ունի ծովում կյանքի անվտանգության միջազգային կոնվենցիա (SOLAS), որի նորմերը կարգավորում են սկսած հրդեհային անվտանգությունից և ավարտած ծովի վրա նավիգացիայով և անվտանգությամբ։

Մի քանի տարի առաջ կրուիզային գծերի միջազգային ասոցիացիան ընդունել է զբոսաշրջային արդյունաբերության ուղևորի անվտանգության վերաբերյալ օրինագիծ, որը երաշխավորում է ուղևորների իրավունքները և պատասխանատու է զբոսանավերի վրա հարմարավետության, անվտանգության և սպասարկման  համար:

 

Իհարկե պետք է հիշել, որ խոշոր զբոսանավը նման է մեծ հյուրանոցային համալիրի։ Պետք է ուշադիր հետևել երեխաներին, բացատրել նրանց, թե ինչպես պետք է պահեն իրենց, եթե մոլորվեն հարկերում։ Բոլոր արժեքավոր իրերը պահել չհրկիզվող պահարանում։

Պետք է միշտ անցնել ուսումնական տագնապի հրահանգումը, որն անցկացվում է նավ նստելու օրը։

 

 

ՈՒղարկում ենք նոր հոդվածների մասին իրազեկում

  < դեպի բլոգ

Օգնություն

phone055 007 493 (11:00-19:00)

 
  • Կրուիզի որոնում
  • Կրուիզների մասին
  • Կապ

"ԴՈՒԲԱՅ ԹՐԱՎԵԼ" ԴԵՊԻ ԴՈՒԲԱՅ ՏՈՒՐԻԶՄԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

© 2024 Բոլոր իրավունքները պաշտպանված են

Կայքում տեղադրված նյութերը հանդիսանում են Դուբայ Թրավել տուրիստական ընկերության սեփականությունը:

Հոդվածներն ամբողջական կամ մասնակի արտատպելը հնարավոր է միայն հոդվածի էջ տանող ակտիվ հղումով: