Նավով կրուիզների ժամանակ կերակրում են համարյա շուրջօրյա: Բուֆետը սկսում է աշխատել մոտավորապես առավոտյան 07:00-ից , փակվում է մոտավորապես 22:00-ին:
Իսկ ահա մինչև գիշերվա ժ. 2-ը կարող են աշխատել սննդի տարատեսակ «կայաններ», որտեղ կգտնեք բուրգերներ, կարտոֆիլ-ֆրի, պիցցա և այլն:
Նավի վրա կարող եք սնվել երեք տարբերակով.
Առաջին տարբերակ՝ բուֆետ: Նույն՝ շվեդական սեղանը:
Զբաղեցնում եք ազատ սեղանը, վերցնում եք մի քանի ափսե և սլանում բուֆետ:
Մայկան և շորտերը այստեղ տեղին են: Թոփլեսը տեղին կլինի միայն լողավազանում և միայն տղամարդկանց համար:
Տարբերակ երկրորդ՝ անվճար ռեստորան:
Ճաշացանկը ոչ հաճախ է տարբերվում բուֆետինից: Այս տարբերակի "բոնուսն" է այն, որ կարող եք ալկոհոլ խմել:
Ռեստորանի համար դրես-կոդը մի քիչ ավելի վայելուչն է: Իրականում ձեզ իհարկե չեն վռնդի, եթե ռեստորան գաք բոթասներով և սպորտային հագուստով:
Սնվելու երրորդ տարբերակը վճարովի ռեստորանն է: Հանդիպում են անգամ ռեստորաններ միշլենյան աստղերով:
Սակայն ընդհանուր առմամբ ճաշատեսակների որակը կարող է լինել ոչ շատ բարձր, քան անվճար ռեստորանում, իսկ ահա այցելուները, ինչպես հասկանում եք, ավելի պատկառելի տեսք պետք է ունենան: