Կրուիզ հանգիստ մեկնելիս զբոսաշրջային նավերի գլխավոր թշնամիներն են՝ հրդեհը և ծանծաղուտը (շրջվելը)։
Վերջին 10 տարվա մեջ կռուիզային զբոսանավերի վրա եղել են հրդեհի մի քանի դեպք, և շատերը հավանաբար լսել են Costa Concordia-ի շրջվելու մասին։
Կրուիզ հանգիստ կազմակերպելիս այդպիսի պատահարներ հազվադեպ են հանդիպում՝ հաշվի առնելով յուրաքանչյուր տարի միլիոնավոր շրջագայությունները։ Ավելի մեծ ռիսկ կա ավտոմոբիլով դեպի օդանավակայան ճանապարհին, քան խոշոր զբոսանավի վրա։
“Ափային անվտանգությունը” խիստ հսկողություն է սահմանում. բոլոր նավերի կանոնավոր հսկողությունը կատարվում է արտակարգ իրավիճակների դեմ պայքարի մեթոդներին համապատասխան։
Նաև գոյություն ունի ծովում կյանքի անվտանգության միջազգային կոնվենցիա (SOLAS), որի նորմերը կարգավորում են սկսած հրդեհային անվտանգությունից և ավարտած ծովի վրա նավիգացիայով և անվտանգությամբ։
Մի քանի տարի առաջ կրուիզային գծերի միջազգային ասոցիացիան ընդունել է զբոսաշրջային արդյունաբերության ուղևորի անվտանգության վերաբերյալ օրինագիծ, որը երաշխավորում է ուղևորների իրավունքները և պատասխանատու է զբոսանավերի վրա հարմարավետության, անվտանգության և սպասարկման համար:
Իհարկե պետք է հիշել, որ խոշոր զբոսանավը նման է մեծ հյուրանոցային համալիրի։ Պետք է ուշադիր հետևել երեխաներին, բացատրել նրանց, թե ինչպես պետք է պահեն իրենց, եթե մոլորվեն հարկերում։ Բոլոր արժեքավոր իրերը պահել չհրկիզվող պահարանում։
Պետք է միշտ անցնել ուսումնական տագնապի հրահանգումը, որն անցկացվում է նավ նստելու օրը։