• Կրուիզի որոնում
  • Կրուիզների մասին
  • Կապ
Կրուիզային զբոսաշրջություն . Կրուիզ նավով . Կրուիզներ
  • Կրուիզի որոնում
  • Կրուիզների մասին
  < դեպի բլոգ
Ծովային կռուիզ կազմակերպող ընկերություններն ընդդեմ ծխելուն

Ծովային կռուիզ կազմակերպող ընկերություններն ընդդեմ ծխելուն

Ծովային կռուիզի համընդհանուր ստանդարտներին համապատասխան՝ կռուիզ տանող կազմակերպությունները արգելում են ծխելը զբոսանավերի բոլոր հասարակական գոտիներում, նավախցերում և նավախցերի պատշգամբներում:

Զբոսաշրջային ընկերությունները ծխելու կանոնների խախտման համար 100-250$ տուգանք են գանձում: Կանոնները հիմնականում տարածվում են նաև էլեկտրոնային սիգարետի վրա։

 

Star Princess կրուիզային նավի հրդեհից հետո նավախցերում և նավախցերի պատշգամբներում արգելվեց ծխելը համարյա բոլոր կրուիզային նավերում:
Նավախցի պատշգամբում ծխել դեռ կարելի է Holland America Line, AIDA Cruises ընկերությունների զբոսանավերի վրա:


Ծխելն արգելված է բոլոր զբոսանավերի ռեստորաններում, թատրոններում, վերելակներում:

 

Թույլատրվում է ծխել, այսպես կոչված, «ծխախոտային ակումբներում», որոշ բարերում և տախտակամածի ծխելու բացօդյա հատուկ գոտիներում:


Վերջերս ծովային կռուիզ կազմակերպող ընկերությունները թույլատրում են ծխել կազինոներում՝ միայն խաղացողներին:


Չի թույլատրվում ծխախոտի մնացորդը գցել նավից դուրս. դրա համար ևս տուգանում են:


Առողջ ապրելակերպի համար պայքարում ծովային զբոսաշրջային ընկերությունները տարեցտարի խստացնում են նավի վրա ծխելու հետ կապված պահանջները: Ընկերությունները աշխատում են հաշվի առնել ինչպես ծխող ողևորների, այնպես էլ առողջ ապրելակերպի կողմնակիցների պահանջները:

 

 

ՈՒղարկում ենք նոր հոդվածների մասին իրազեկում

  < դեպի բլոգ

Օգնություն

phone055 007 493 (11:00-19:00)

 
  • Կրուիզի որոնում
  • Կրուիզների մասին
  • Կապ

"ԴՈՒԲԱՅ ԹՐԱՎԵԼ" ԴԵՊԻ ԴՈՒԲԱՅ ՏՈՒՐԻԶՄԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

© 2024 Բոլոր իրավունքները պաշտպանված են

Կայքում տեղադրված նյութերը հանդիսանում են Դուբայ Թրավել տուրիստական ընկերության սեփականությունը:

Հոդվածներն ամբողջական կամ մասնակի արտատպելը հնարավոր է միայն հոդվածի էջ տանող ակտիվ հղումով: