Այժմ Սոմալիի ավազանում ծովահենության հետ կապված իրավիճակը գտնվում է որոշակի վերահսկողության տակ՝ ի շնորհիվ միջազգային ծովային ռազմական ուժերի ջանքերի և անվտանգութան միջոցառումների ուժեղացման:
Կրուիզ տանող ընկերությունները միջոցներ են ձեռնարկում անձնակազմի և ուղևորների անվտանգությունը ապահովելու համար:
Սովորաբար կրուիզային մեծ նավերը հետևում են այն երթուղիներին, որոնք նվազեցնում են ծովահենային ակտիվության գոտի ընկնելու ռիսկը: Բացի այդ նրանք հաճախ ընդունում են անվտանգության լրացուցիչ միջոցներ. վարձում են պահակախումբ, տեղադրում են պատնեշներ, օգտագործում են ջրային թնդանոթներ և հարձակումների հետ մղման այլ միջոցներ:
Կրուիզ կազմակերպող ընկերությունները պարտավոր են հետևել անվտանգության միջազգային չափորոշիչներին և համագործակցել իշխանությունների հետ, որպեսզի ապահովեն անվտանգությունը իրենց երթուղիներին:
Ծովահենների հարձակումներ ծովային կրուիզային խոշոր նավերի վրա վերջին 10 տարիների ընթացքում չեն գրանցվել: