• Կրուիզի որոնում
  • Կրուիզների մասին
  • Կապ
Կրուիզային զբոսաշրջություն . Կրուիզ նավով . Կրուիզներ
  • Կրուիզի որոնում
  • Կրուիզների մասին
  < դեպի բլոգ
Կրուիզներ տանող նավերի գաղտնիքները

Կրուիզներ տանող նավերի գաղտնիքները

Յուրաքանչյուր զբոսանավի վրա կա բանտ
Յուրաքանչյուր կրուիզային զբոսանավում կա իսկական բանտ կամ նավի մենախուց: Սովորաբար այն կազմված է մի քանի փոքրիկ տարածքներից, որտեղ կահույքից միայն մահճակալներն են: Որպես կանոն, բանտը գտնվում է նավաքթում: Օրենք խախտողները մնում են փակի տակ, մինչև նրանց չհանձնեն իշխանություններին ժամանման նավահանգստում կամ մոտակա կանգառում:

Մարդիկ անհետանում են կրուիզների ընթացքում
Քչերը գիտեն, որ ամեն տարի զբոսանավերից անհետ կորում են մարդիկ: Կրուիզներից տուժածների ասոցիացիայի (կա այդպիսի կազմակերպություն) զեկույցի համաձայն՝ 1995-2011թթ. կորել է 165 մարդ: Իսկ որոշ աղբյուրներ էլ պնդում են, որ կորածների թիվը կարող է հասնել 200-ի: Ոչ ոք չգիտի՝ պատահաբար են ընկել նավից, ինքնասպանություն են գործել, թե առևանգվել են:

Զբոսանավերի վրա կան գաղտնի ծածկագրեր
Դժվար է չհամաձայնել, որ կրուիզների ընթացքում արտակարգ իրավիճակի ժամանակ անձնակազմին անհրաժեշտ է խուսափել զանգվածային խուճապից և նրանք ունեն դրա լուծումը՝ գաղտնի ծածկագրերը:

Եթե բարձր կապով լսում եք «պայծառ աստղ» կամ «ալֆա, ալֆա, ալֆա», ապա ինչ-որ մեկին հարկավոր է բժշկական օգնություն, իսկ «ծագող աստղը» նշանակում է, որ մարդ է մահացել: PVI կոդը նշանակում է, որ ինչ-որ մեկը փսխել է: «Միստեր Մոպը» և «Օսկար, Օսկար, Օսկարը» նշանակում են, որ նավից մարդ է ընկել: «Չարլի, Չարլի, Չարլի»՝ անվտանգության սպառնալիք: «Բրավո, բրավո, բրավո»՝ հրդեհ:

Կռուիզների ժամանակ մարդիկ քաշ են հավաքում
Համաձայն մի շարք օնլայն հարցումների՝ մեկ շաբաթվա կռուիզի ընթացքում մարդիկ հավաքում են 3-5 կգ քաշ՝ կախված նավի վրա կատարած ֆիզիկական վարժություններից, օգտագործած ալկոհոլային կոկտեյլների և բուֆետ այցերի քանակից:

Յուրաքանչյուր զբոսանավի վրա կա դիահերձարան
Ամեն տարի կռուիզ են ուղևորվում ավելի քան 22մլն մարդ: Նրանցից շատերը ծեր մարդիկ են, ովքեր վայելում են իրենց վաստակած հանգիստը:

Ցավոք, ուղևորների մահվան դեպքերը այդքան էլ հազվադեպ չեն: Յուրաքանչյուր տարի կրուիզների ժամանակ մահանում է մինչև 200 մարդ: Ուստի տրամաբանական է, որ նավի վրա կա դիահերձարան:

Երբ որևէ մեկը մահանում է, անձնակազմը չի զգուշացնում մյուս ուղևորներին ողբերգության մասին, որպեսզի չփչացնի նրանց հանգիստը:

Կռուիզի ողջ ընթացքում մարմինը մնում է դիահերձարանում, որը գտնվում է անձնակազմի համար նախատեսված գոտում: Ուղևորների մուտքն այդտեղ արգելված է:

 

 

ՈՒղարկում ենք նոր հոդվածների մասին իրազեկում

  < դեպի բլոգ

Օգնություն

phone055 007 493 (11:00-19:00)

 
  • Կրուիզի որոնում
  • Կրուիզների մասին
  • Կապ

"ԴՈՒԲԱՅ ԹՐԱՎԵԼ" ԴԵՊԻ ԴՈՒԲԱՅ ՏՈՒՐԻԶՄԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

© 2024 Բոլոր իրավունքները պաշտպանված են

Կայքում տեղադրված նյութերը հանդիսանում են Դուբայ Թրավել տուրիստական ընկերության սեփականությունը:

Հոդվածներն ամբողջական կամ մասնակի արտատպելը հնարավոր է միայն հոդվածի էջ տանող ակտիվ հղումով: