• Կրուիզի որոնում
  • Կրուիզների մասին
  • Կապ
Կրուիզային զբոսաշրջություն . Կրուիզ նավով . Կրուիզներ
  • Կրուիզի որոնում
  • Կրուիզների մասին
  < դեպի բլոգ
Կռուիզ նավ ո՞ր տարիքից կարելի է վերցնել երեխաներին

Կռուիզ նավ ո՞ր տարիքից կարելի է վերցնել երեխաներին

Կռուիզ նավ բարձրանալու թույլատրելի տարիքը կախված է կազմակերպող օպերատորի կանոններից և քաղաքականությունից, նաև ուղերթից և մեկնման կետից: Սովորաբար երեխաներին կարելի է վերցնել կրուիզ ցանկացած տարիքում՝ ներառյալ նորածնայինը:

 

Դրա հետ մեկտեղ գոյություն ունեն զբոսանավի վրա որոշակի տարիքի երեխաների գտնվելու վերաբերյալ հստակ կանոններ: Royal Caribbean, Celebrity Cruises, Norwegian Cruise Line, Pullmantur Cruceros, Costa Cruises ընկերությունները նշում են, որ երեխայի տարիքը ծովային շրջագայության սկզբում պետք է լինի 6 ամսականից ոչ պակաս:
Այդ կանոնի համար կան նաև հստակեցումներ: Աֆրիկայի, Հեռավոր Արևելքի, Հնդկաստանի և այլ տրանսօվկիանոսային ծովային շրջագայությունների համար երեխայի տարիքը պետք է 1 տարեկանից (12 ամսական) ցածր չլինի ճանապարհորդության սկզբին: Նաև կռուիզ նավ կարող են թույլ չտալ 12 ամսականից ցածր երեխաներին, եթե տուրը նախատեսում է ծովում անցկացնել անընդմեջ 3 օրից ավել:

 

Հեռավոր երկրների ծովային զբոսաշրջությունների կամ երկարատև ժամանակով շրջագայության դեպքում, հնարավոր է երեխաների համար հարկավոր լինեն բժշկական փաստաթղթեր կամ թույլտվություններ, հատկապես երբ նրանք կրուիզ են մեկնում առանց ծնողների կամ էլ ծնողներից մեկի հետ: ՈՒստի խորհուրդ է տրվում հստակեցնել տվյալ զբոսաշրջային օպերատորի պահանջները երեխաների հետ ուղևորություն պլանավորելիս: Ահա որոշները.

. առանց մեծահասակների ուղեկցության չի թույլատրվում կռուիզ նավ բարձրանալ 18 (երբեմն 21, 24) տարեկանից ցածր ուղևորներին (ուղեկցության փաստը պետք է հաստատվի փաստաթղթերով), բացառություն են կազմում 18/21 տարեկանից երիտասարդ ընտանեկան զույգերը, ովքեր ամուսնության վկայական կներկայացնեն,
. հղիները կկարողանան կռուիզ նավ մտնել մինչև 24 շաբաթական հղիության դեպքում,
. ուղեկցողը ամբողջովին պատասխանատու է անչափահաս ուղևորի համար,
. անձնական դայակի ծառայություններ ոչ բոլոր ծովային զբոսաշրջային ընկերություններն են տրամադրում. հստակեցնել ամրագրումից առաջ,
. նավահանգստային տուրքերը և հարկերը երեխաները վճարում են մեծահասակի չափով,
. վարքագծի չգրված կանոնների համաձայն՝ դիպչել օտար երեխաներին, նկատողություն անել երեխաներին կամ նրանց ծնողներին, գտնվելով բազմազգ միջավայրում, ընդունված չէ։


Տարիքային սահմանափակումների պահանջները չկատարելը հղի է տուրի չեղարկմամբ և տուգանքով։

 

 

ՈՒղարկում ենք նոր հոդվածների մասին իրազեկում

  < դեպի բլոգ

Օգնություն

phone055 007 493 (11:00-19:00)

 
  • Կրուիզի որոնում
  • Կրուիզների մասին
  • Կապ

"ԴՈՒԲԱՅ ԹՐԱՎԵԼ" ԴԵՊԻ ԴՈՒԲԱՅ ՏՈՒՐԻԶՄԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

© 2024 Բոլոր իրավունքները պաշտպանված են

Կայքում տեղադրված նյութերը հանդիսանում են Դուբայ Թրավել տուրիստական ընկերության սեփականությունը:

Հոդվածներն ամբողջական կամ մասնակի արտատպելը հնարավոր է միայն հոդվածի էջ տանող ակտիվ հղումով: